Եթե որոշեն չվերցնել մանդատները, գոնե այդքանով ազնիվ կլինեն. Փաշինյանը՝ ընդդիմության մասին
Թե չէ, գալու են, իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են խորհրդարանի դահլիճով մեկ․ Փաշինյան

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին՝ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը պե՞տք է արդյոք վերցնեն մանդատները, և եթե որոշեն չվերցնել, իշխող թիմը դիմելու է Սահմանադրական դատարան կամ այլ գործընթացներ ձեռնարկելու է, որպեսզի մանդատներն անցնեն այլ ուժերի:
«Իրենք սկզբունքորեն մանդատ չունեն էլ, որ մանդատ վերցնեն, կամ իրենց որոշելու հարցն է: Եթե որոշեն չվերցնել, գոնե այդքանով ազնիվ կլինեն, կունենանք մաքուր, լեգիտիմ խորհրդարան: Թե չէ, գալու են, իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են խորհրդարանի դահլիճով մեկ»,- ասել է Փաշինյանը:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։