Ես ունեմ անցած քաղաքական ճանապարհ․Ալեն Սիմոնյան
«Չեմ համարում, որ սա նեղվածության արտահայտություն է, դա իմ որոշումն է»։

«Ես քաղաքականության մեջ կամ միայն ՔՊ–ի շրջանակում, միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընդհանրապես քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու տրամաբանության մեջ։ Ես ինձ երբևիցե չեմ տեսնում առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական պրոցեսում»,- այս մասին, այսօր՝ հուլիսի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իր հետագա քաղաքական կարիերային, երբ արդեն չի լինի ԱԺ նախագահ։
Հարցին՝ արդյոք նեղվածության դրսևորում չէ, որ ինքը որոշել է չվերցնել պատգամավորի մանդատը, նա բացասական պատասխան տվեց. «Ես ունեմ անցած քաղաքական ճանապարհ, ես ավագանու անդամ էլ եմ եղել, պատգամավոր էլ եմ եղել և շատ բարձր եմ գնահատում պատգամավորի ինստիտուտը։ Չեմ համարում, որ սա նեղվածության արտահայտություն է, դա իմ որոշումն է»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: