Ես ոչ մի տեղ չեմ վերադառնալու.Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն վստահություն է հայտնել, որ հաղթելու է այս ընտրություններում և 10 տարի աշխատելու է Հայաստանում։

Սամվել Կարապետյանը քվեարկեց Երևանի 3/27 ընտրատեղամասում : «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն լրագրողների հետ զրույցում վստահություն հայտնեց, որ հաղթելու է այս ընտրություններում և 10 տարի աշխատելու է Հայաստանում։
«Ես ոչ մի տեղ չեմ վերադառնալու։ Ես 10 տարի աշխատելու եմ Հայաստանում։ Դուք այսօր կտեսնեք՝ մեր համոզմունքն ինչի վրա է հիմնված։ Ես քվեարկեցի հանուն համախմբված, միավորված, հանուն… էն մյուս բառը չեմ ուզում ասել, շատ վտանգավոր բառ է, բայց, համենայն դեպս, մենք բոլորս պետք է համախմբենք մեր ժողովրդին ու մեր երկիրը, պետք է համախմբենք սփյուռքին մեր հայրենիքի հետ։ Եթե այդպիսի հնարավորություն լինի, ես շատ ուրախ կլինեմ»,- ասաց Սամվել Կարապետյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։