Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում․Ալեն Սիմոնյան
«Իմ հարաբերությունը, իմ վերաբերմունքը, իմ նվիրվածությունը դա իմ որոշումն է, իմ տեսակն է»։

Այսօր ճեպազրույցի ժամանակ Ալեն Սիմոնյանին ուղղված հարցին՝թե ինչու չգնահատվեց իր հավատարմությունը, ի՞նչը չներեց իրեն ՔՊ թիմը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում, ընդհանրապես կյանքի ընթացքում ոչ մի բանի համար չեմ ափսոսում, եղել են ծանր օրեր, եղել են անձնական ծանր իրավիճակներ, բայց դա այն է, ինչ որ կառուցել է Ալեն Սիմոնյանին. ես այստեղ կանգնած չէի լինի, այս դահլիճը չէի կարողանա բացել, և դուք ինձ այդ հարցը չէիք տա, եթե ես այդ ճանապարհը չանցնեի։ Ուստի ես որևիցե բանի համար չեմ ափսոսում։
Այո, կա այդպիսի տրամաբանություն, այդպիսի դեպքերը պատմության մեջ շատ են, բայց իմ հարաբերությունը, իմ վերաբերմունքը, իմ նվիրվածությունը դա իմ որոշումն է, իմ տեսակն է, և ես ասել եմ ու նորից եմ կրկնում՝ իմ քաղաքական գործունեությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության հետ համատեղ գործունեություն է»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ սենատորները քվեարկել են ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հնարավորություն նախատեսող օրինագծի հետագա քննարկման օգտին
Ընթացակարգային քվեարկության ժամանակ օրինագծին կողմ է քվեարկել 82 սենատոր, դեմ՝ 12-ը։
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների վերաբերյալ
Քաղաքականություն29 հուլիսի 2026
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը
Այս մասին հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։