Ես ինքս էլ Հայաստանում արդարության զգացում չունեմ. Նիկոլ Փաշինյան
Նրա խոսքով՝ Հայաստանում արդարադատությունը կառավարվում է այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, չունեն հաշվետվողականության և պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ։

2018 թվականի հեղափոխությունից հետո ամենամեծ քննադատությունը մեր կառավարության և մեծամասնության հասցեին այն է, որ արդարության ոլորտում դեռևս չենք կարողացել հասնել այնպիսի հաջողությունների, որ կգնահատվի լավ կամ բավարար, Հայաստան-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ երկկողմ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանուն դատական, արդարադատության և արդարության համակարգերը հիմնականում չունեն օրգանական կապ իշխանության բարձրագույն աղբյուրի՝ ժողովրդի հետ։ Այս խնդիրն է կարևորագույններից մեկը, որ մենք պետք է լուծենք առաջիկայում՝ նոր Սահմանադրություն ընդունելով»,-ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում արդարադատությունը կառավարվում է այնպիսի ինստիտուտների կողմից, որոնք կղզիացած են, չունեն հաշվետվողականության և պատասխանատվության բավարար մակարդակ ժողովրդի առաջ։
«Որպես ՀՀ քաղաքացի՝ ես ինքս էլ ՀՀ-ում չունեմ արդարադատության և արդարության զգացում, սա ֆունդամենտալ պրոբլեմ է, որը պետք է լուծենք», նշել է Փաշինյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։