Երկրաշարժ Վենեսուելայում․ 32 մարդ է զոհվել
Վերջին մեկ դարի ընթացքում ամենաավերիչ երկրաշարժն է տեղի ունեցել

Վենեսուելայում վերջին մեկ դարի ընթացքում ամենաավերիչ երկրաշարժն է տեղի ունեցել, զոհվել է 32 մարդ։
Առաջին 7.2 մագնիտուդով ցնցումից ընդամենը 39 վայրկյան անց հաջորդել է ավելի հզոր՝ 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որոնց էպիկենտրոնը գտնվել է Յարակույ նահանգում, հաղորդում է BBC-ն։
Կոլապս է առաջացել ենթակառուցվածքներում, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն։
Մայրաքաղաքի Սիմոն Բոլիվար միջազգային օդանավակայանը լուրջ վնասների պատճառով անորոշ ժամանակով փակվել է, դադարեցվել է մետրոյի աշխատանքը, իսկ քաղաքի մեծ մասը զրկվել է էլեկտրականությունից ու կապից։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։