Երևանում թմրանյութի հայտնաբերման դեպք․ ձերբակալվել է 42-ամյա տղամարդ
Ապրիլի 8-ին Երևանում ձերբակալվել է 42-ամյա տղամարդ, որի մոտ և ավտոմեքենայում հայտնաբերվել են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով փաթեթներ։ Դեպքի առթիվ նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե։

Ապրիլի 8-ին Երևանում արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման դեպք, այս մասին հայտնում է Գագիկ Շամշյանը։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն բնակավայրի բնակիչ ոմն Էդգարն ապօրինի ձեռք է բերել թմրանյութ, պահել և իրացրել է այն թաքստոցների միջոցով։
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի՝ իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խոսքը 42-ամյա Էդգար Խ․-ի մասին է, որը նույն օրը ձերբակալվել է և իր կողմից շահագործվող «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել Երևանի քրեական ոստիկանության բաժին։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Նախնական տվյալներով՝ մինչ ձերբակալումը տղամարդը, նկատելով ոստիկաններին, փորձել է մոտենալ ավտոմեքենային, սակայն սայթաքել և ընկել է գետնին՝ ստանալով մարմնական վնասվածք։ Դրանից հետո նա ձերբակալվել է։
Քրեական ոստիկանությունում իրականացված անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որի մեջ եղել են 15 պոլիէթիլենային տոպրակներ՝ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգվածով։ Ընդհանուր քաշը կազմել է մոտ 7,57 գրամ։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։