Հասարակություն
20 հունիսի 2026 • 12:44
Երևանում հնչած կրակոցներից 4 մարդ է տուժել, ձերբակալված կա. ՆԳՆ
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 13-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Երևանի Սիսավան փողոցում քաղաքացիներ են վիճաբանում։

Երևանի Սիասավանի փողոցում հնչած կրակոցների հետևանքով 4 մարդ է տուժել, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ավելի վաղ shamshyan.com-ը տեղեկացրել էր՝ այսօր կրակոցներ են հնչել Սիսվանի փողոցում, տարածքում հայտնաբերվել է ինքնաձիգից կրակված 5 պարկուճ, 2 գնդակ, ինչպես նաև արնանման հետքեր։
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 13-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Երևանի Սիսավան փողոցում քաղաքացիներ են վիճաբանում։ Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն։
«Միջադեպի հետևանքով տարբեր բժշկական հաստատություններ է տեղափոխվել 4 անձ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Մեկ անձ ձերբակալվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Միջոցառումներ են ձեռնարկվում վիճաբանության մասնակիցների ողջ շրջանակը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։