Երևանում․ «Հերացու» անվան ավագ դպրոց մտած, «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը տևական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել
Տղամարդը ոստիկանների կողմից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։

Օգոստոսի 8-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի է մտել «Հերացու» անվան ավագ դպրոց, դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, հայհոյում է, և չնայած նրան դուրս հրավիրելուն՝ չի հեռանում։
Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։ Տեղում պարզվել է, որ ժամը 12։10-ի սահմաններում, Հրաչյա Ներսիսյան փողոցի 3 հասցեում գտնվող «Հերացու» անվան ավագ դպրոց է մտել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 48-ամյա Արմեն Հ․-ն։ Տվյալ պահին դպրոցում ներկա են գտնվել երկու ուսուցիչ, զինղեկը և վերանորոգման աշխատանքներ իրականացնող 3 անձ։
Արմեն Հ․-ն, ըստ տեղեկությունների, տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն Հ․-ն ոստիկանների կողմից խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։