Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
ՍԱՏՄ որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) վերահսկողական միջոցառում է անցկացրել անհատ ձեռնարկատեր Վիտալի Առուստամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Կիևյան 16/2 հասցեում գործող շաուրմայանոց)։ Ստուգումների ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի էական խախտումներ:
Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ մասնավորապես արձանագրվել է, որ․
-
Սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում,
-
Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պատշաճ չեն մաքրվել ու ախտահանվել:
ՍԱՏՄ որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տնտեսվարողին հանձնարարվել է սահմանված ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու և տարածքը օրենսդրությամբ սահմանված սանիտարական պահանջներին համապատասխանեցնելու համար:
Կարդացեք նաև
Հասարակություն29 հուլիսի 2026
Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեն։
Հասարակություն29 հուլիսի 2026
ՄԻՊ-ն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ջանքերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ։
Հասարակություն29 հուլիսի 2026
Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
Տուժածներ չկան