Երևանում երթևեկության կառավարման կենտրոնի պիլոտային ծրագիրն արդեն արդյունքներ է տալիս․ Տիգրան Ավինյան
Երևանում իրականացվում է երթևեկության կառավարման պիլոտային ծրագիր, որի շրջանակում չափվում են ավտոմեքենաների հոսքերը և հավաքագրվում տվյալներ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ քաղաքապետարանը ստեղծել է հատուկ հիմնարկ՝ Երևանի երթևեկության կառավարման կենտրոն, որը համալրված է մասնագիտական թիմով և միտված է թվային լուծումների ներդրմանը, տվյալների վերլուծությանը և երթևեկության արդյունավետ կառավարմանը, այս մասին այսօր նա ասել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։
Քաղաքապետի խոսքով՝ կենտրոնն արդեն սկսել է կոնկրետ արդյունքներ գրանցել։ Ներկայումս Երևանում իրականացվում է պիլոտային ծրագիր, որի շրջանակում կատարվում են ավտոմեքենաների հոսքի չափումներ և երթևեկության վերաբերյալ տվյալների հավաքագրում։
Ստացված տվյալների և իրականացվող հաշվարկների հիման վրա կենտրոնը նախատեսում է մինչև տարեվերջ ներկայացնել փոփոխությունների ծրագիր, որը կսահմանի, թե ինչ քայլեր և լուծումներ պետք է իրականացվեն քաղաքում երթևեկության կազմակերպման և բեռնաթափման նպատակով։
Նախագծի հիմնական նպատակն է ժամանակակից թվային գործիքների կիրառմամբ բարելավել երթևեկության կառավարումը, բարձրացնել ճանապարհային ցանցի արդյունավետությունը և մշակել տվյալահեն որոշումներ՝ Երևանի տրանսպորտային համակարգի զարգացման համար։
Կարդացեք նաև
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Ինչպես է «խորամանկում» Shirak Avia-ն․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը մեղադրանքներ է հնչեցրել «Shirak Avia»-ի հասցեին՝ պնդելով, որ ավիաընկերությունը ուղևորին մոլորեցրել է Երևան-Մոսկվա չվերթի չեղարկման վերաբերյալ։
Հասարակություն8 նոյեմբերի 2026
Երևանի քաղաքապետի խոսնակը հայտնել է իր անվերապահ աջակցությունը դպրոցի տնօրենին
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը պաշտպանել է երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանին՝ կոչ անելով առաջնորդվել փաստերով, հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունն ու անմեղության կանխավարկածը։
Հասարակություն4 նոյեմբերի 2026
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 9 զոհ և 3 վիրավոր
Արագածոտնի մարզում տեղի ունեցած ողբերգական շղթայական ավտովթարի հետևանքով 9 մարդ զոհվել է, ևս 3-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։