Երևանում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հետագայում մեր ռազմավարությունն է, որ Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի. Ավինյան

Պլանավորվում է էլեկտրական ավտոբուսների գնում։ Այս պահի դրությամբ կառավարության ներդրումային կոմիտեի օրակարգային քննարկման հարցերից մեկը էլեկտրական ավտոբուսների մասին հարցն է։ Այս մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Առաջարկվում է 18 մետրանոց ավտոբուսների փոխարեն գնել 12 մետրանոց էլեկտրական ավտոբուսներ։ Որոշ ժամանակ անց վերլուծությունները կամբողջացնենք։ Հետագայում Երևանն էլեկտրատրանսպորտից բացի այլ տեսակի հանրային տրանսպորտ չի գնելու և չի շահագործելու։
Հետագայում մեր ռազմավարությունն է, որ Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի»,-ասաց Տիգրան Ավինյանը։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։