Հասարակություն
31 օգոստոսի 2026 • 12:15
Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված բջջային հեռախոսը։

ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 12։20-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայում ծառայություն իրականացնող ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ բացահայտ հափշտակել են իր բջջային հեռախոսը։
Պարեկներն անմիջապես հետապնդել, կողոպուտ կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 20-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված բջջային հեռախոսը։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։