Երևանի մի շարք վարչական շրջաններում մեկնարկել են մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքներ
Այս մասին խոսվել է Երևանի քաղաքապետարանի հունիսի 22-ի գործակարգավարական նիստի ընթացքում։

Երևանի մի շարք վարչական շրջաններում մեկնարկել են մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքներ։
Երևանի քաղաքապետարանի հունիսի 22-ի գործակարգավարական նիստում Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը տեղեկացրել է, որ մասնավորապես Նոր Խարբերդ թաղամասում մեկնարկել են մսուր-մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները։
Մեկնարկել են նաև Արաբկիր վարչական շրջանի համար 124 և Ավանի մսուր-մանկապարտեզի նոր շենքերի կառուցման աշխատանքները՝ կառուցվել են դրանց հիմքերն ու նկուղների երկաթբետոնե կառուցվածքները
Թևոսյանը հայտնել է նաև, որ Կորեայի ձոր»-ի հատվածում էլ մանկապարտեզի նոր կառուցման ու բակի բարեկարգման նախագծահաշվարկային փաստաթղթերի կազմման աշխատանքները շուտով կավարտվեն և կներկայացվեն համապատասխան փորձաքննությունների։
Ավարտական փուլում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի համար 156 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքները։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։