Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Սահմանափակումները կգործեն մայիսի 15-16-ին:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Ուսանողների և երիտասարդների օրվա առիթով նախատեսված միջոցառումներով պայմանավորված՝ մայրաքաղաքում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։
Մայիսի 15-ին ժամը 22։00-ից երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում (շատրվանների դիմաց)։
Կեսգիշերից սկսած՝ (ժամը 24։00-ից) երթևեկությունը կսահմանափակվի նաև Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից Ամիրյան-Զաքյան խաչմերուկի հատվածում։ Մայիսի 16-ին ժամը 16։00-ից սկսած՝ ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ։
Հիշեցնենք, որ Հայաստանում 2016 թվականից մայիսի 16-ը նշվում է որպես Ուսանողների և երիտասարդների օր։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։