Երևանի քաղաքապետը խոսել է ուղեվարձի հավաքման մասին
Երևանում 2 շաբաթվա ընթացքում հանրային տրանսպորտի վալիդացիաների շնորհիվ 8 նոր ավտոբուսի գումար է հավաքագրվել:

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց,որ Երևանում 2 շաբաթվա ընթացքում հանրային տրանսպորտի վալիդացիաների շնորհիվ հավաքագրվել է բավականին մեծ գումար է։ Անդրադառնալով չվճարող ուղևորներին Տիգրան Ավինյանն ասաց, որ այն անձինք, որոնք բողոքում են, թե տրանսպորտի քանակը քիչ է, պետք է ֆիքսեն, որ չվճարելով սպասարկել են այն օրակարգը, որ տրանսպորտը շուտ չավելանա քաղաքում։
Ուղեվարձի հավաքման մասին խոսելով, Ավինյանն ասել է, որ անհարմարություն է ստեղծվում, բայց մեթոդն արդյունավետ է:
«Երկու շաբաթում մենք բավականին մեծ հավելյալ գումար ենք հավաքել։ Սա համեմատում եմ նախորդ 2 շաբաթվա հետ։ Որքան էլ անհարմարություններ է ստեղծում մեր մեթոդը մարդկանց համար, այնուամենայնիվ, կարգապահության տեսանկյունից այն բավականին արդյունավետ է։ Փաստացի, նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին մենք 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել 2 շաբաթում»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետը տեղեկացրեց, որ այս պահին 45 նոր տրոլեյբուս արդեն ճանապարհին է, սակայն հստակ ժամկետներ չնշեց՝ դրանց Երևանում լինելու մասին։ Տեղեկացրեց նաև, որ այս գործընթացից հետո կպատրաստեն 170 նոր ավտոբուսի գնման հայտը։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։