Երևանի քաղաքապետարանը հրավիրում է նշելու հունիսի 1-ը
Երեխաներին սպասում է հաճելի ժամանց:

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, մայրաքաղաքում իրականացվելու են միջոցառումներ, որոնցով էլ փոքրիկներին ապահովելու են լավ տրամադրություն:
«Սիրելի երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,
մոտենում է տարվա ամենագունավոր, ամենաուրախ ու ամենասպասված օրը՝ հունիսի 1-ը, և այդ օրվա գլխավոր հերոսը քաղաքի պահապան ու բոլորիս սիրելի Առյուծիկն է:
Հունիսի 1-ին՝ ժ. 12:00-18:00-ն հրավիրում ենք բոլորիդ Կարապի լիճ և Հյուսիսային պողոտա՝ միասին հետաքրքիր ժամանակ անցկացնելու և խաղալու:
Իսկ 20:30-ին Ազատության հրապարակում Առյուծիկը կբացահայտի մի շատ կարևոր գաղտնիք:
Սպասում ենք բոլորիդ»:
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։