Հասարակություն
18 մայիսի 2026 • 13:01
«Երևանի ավտոբուսը» զրպարտություն է համարում ավագանու ընդդիմադիր անդամի հայտարարությունը
«Երևանի ավտոբուսից» նշել են՝ ընտրել են ոչ թե հրատապ կամ սահմանափակ, այլ մրցակցային ձևաչափ՝ շուկայի մասնակիցներին հնարավորություն տալով ներկայացնել գնային առաջարկներ։

«Երևանի ավտոբուս» ընկերությունից վստահեցնում են, որ իրենք դիզելային վառելիք ձեռք բերելիս հակաօրինական որևէ քայլ չեն արել. շուկայականից բարձր գնով վառելիքը ձեռք են բերել գնման բաց, մրցակցային և թափանցիկ 3 ընթացակարգի արդյունքում։ Ընկերությունը պարզաբանում է տարածել` արձագանքելով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյանի հայտարարությանը։
Ավելի վաղ Մեսրոպ Մանուկյանը հայտարարել էր՝ մայիսի 6-ին ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով 500 հազար լիտր դիզվառելիք է ձեռք բերել մեկ լիտրը 545 դրամով։ Այժմ Երևանի բենզալցակայաններում դիզվառելիքի մեկ լիտրի արժեքը 510-520 դրամ է։ Նա նշել էր, որ մեծածախ գնման դեպքում հնարավոր է նաև 15-20 տոկոս ցածր արժեքով ձեռք բերել։
«Երևանի ավտոբուսից» նշել են՝ ընտրել են ոչ թե հրատապ կամ սահմանափակ, այլ մրցակցային ձևաչափ՝ շուկայի մասնակիցներին հնարավորություն տալով ներկայացնել գնային առաջարկներ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։