Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 50 ավտովթար։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները հուլիսի 10-13-ը հանրապետությունում բացահայտել են 262 հանցագործության դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ բացահայտված դեպքերի զգալի մասը վերաբերում է տրանսպորտային իրավախախտումներին և անձի դեմ ուղղված արարքներին։
-
64 դեպք՝ առանց վարորդական իրավունքի կամ զրկված/կասեցված իրավունքով տրանսպորտային միջոց վարելը.
-
35 դեպք՝ ֆիզիկական ներգործություն.
-
26 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելը.
-
25-ական դեպք՝ խարդախություն և թմրանյութի հայտնաբերում.
-
15 դեպք՝ հոգեկան ներգործություն.
-
7-ական դեպք՝ խուլիգանություն և սառը զենքի հայտնաբերում.
-
6 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավում.
-
4 դեպք՝ թմրանյութի իրացում.
-
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողություն։
Բացահայտվել են նաև կողոպուտի, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, շորթման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և այլ հանցագործությունների առանձին դեպքեր:
-
21 հետախուզվող է հայտնվել իրավապահների տեսադաշտում (17-ը հայտնաբերվել են, 4-ը՝ կամավոր ներկայացել)։
-
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 50 ավտովթար։ ՃՏՊ-ների հետևանքով 1 մարդ զոհվել է, ևս 74-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։