Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը
Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը․Էրդողան

ԹՀ նախագահ Ռ․Թ․ Էրդողանը կառավարության նիստից հետո ներկայացրել է նիստում քննարկված և օրակարգային հարցերը։
Էրդողանն անդրադարձել է նաև Իսրայելի կառավարության կողմի Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշմանը։ Նա մասնավորապես նշել է, որ իրենք մեծ պատմությամբ և մեծ խղճով ազգի ներկայացուցիչներ են։
«Դարեր շարունակ ընկածի ձեռքը բռնել ենք, նեղության մեջ եղողներին օգնության ենք հասել, մեր դռներն ենք բացել մեր երկրում ապաստանածների համար։ Մենք բացարձակապես լուրջ չենք ընդունում մեր երկրի հասցեին այն հանցավոր ցանցի զրպարտությունները, որի ձեռքին է 73000 Գազայի անմեղ բնակիչների՝ երեխաների և կանանց արյունը։ Մեր պատմության ընթացքում ո՛չ ցեղասպանություն է եղել, ո՛չ կոտորած, ոչ բռնություն և ո՛չ էլ գաղութատիրություն։ Մեր հազարամյա պայծառ պատմության մեջ միմիայն կա արդարություն և ողորմություն, կա օգնություն՝ ցուցաբերված բոլոր տուժածներին, առանց հաշվի առնելու նրանց կրոնը, ծագումը, ինքնությունը, կա առաքինություն՝ տեր կանգնելու ինկվիզիցիայից և նացիզմից փախչողների։ Մեր պատմության մեջ կա մեր հերոս նախնիների վեհ կեցվածքը, որոնք ասում էին․ «Գահս ու թագս կտամ, բայց իմ երկրում ապաստանածներին չեմ հանձնի»։ Սա ամենից լավը գիտեն Թուրքիային և թուրք ազգին զրպարտողները, ինչն անում Գազայում իրենց բարբարոսությունները կոծկելու համար»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։