Էրդողանը խոսել է տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մասին
Մենք գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի խաղաղությունն ու հանգստությունը լինեն մնայուն․Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռ․ Թ․ Էրդողանը մասնակցելով երկրի պաշտպանության նախարարության շենքում կազմակերպված միջոցառմանը անդրադարձել է կատարել տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությանը և նշել․
«Մենք մեր նախնիների ժառանգությունը լավագույն ձևով պահպանում և շարունակում ենք։ Մենք բուժում ենք մեր հոգևոր աշխարհագրության արյունահոսող վերքերը և առաջատար դեր ենք ստանձնում երկխոսության ուղիները բաց պահելու գործում։ Բալկաններից մինչև Կովկաս, Մերձավոր Արևելքից մինչև Աֆրիկա՝ մենք գործադրում ենք բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի խաղաղությունն ու հանգստությունը լինեն մնայուն։
Նույն կերպ մենք շատ ուժեղ ներկայություն ենք ցուցաբերում նաև այն միջազգային դաշինքներում, որոնց անդամ ենք։ Ինչպես գիտեք, երկու օր առաջ մենք հաջողությամբ հյուրընկալեցինք ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը Անկարայում։ Փոփոխվող անվտանգության պայմանների համատեքստում մենք Թուրքիայում քննարկեցինք դաշինքի ապագան։ Որպես ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևի պատասխանատվությունը կրող երկիր՝ ներկայիս օրակարգի վերաբերյալ մեր գնահատականներով կիսվեցինք մեր դաշնակիցների հետ։ Հուսով ենք, որ Անկարայի գագաթնաժողովը կնպաստի մեր տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և կայունության հաստատմանը»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: