Երբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատել. Միրզոյանը՝ խաղաղության բաղադրատոմսի մասին
Ակնհայտ է՝ խաղաղությունն է այն պայմանը, որի շնորհիվ կարող ենք երջանիկ և ուրախ ապրել մեկս մյուսի հետ. Միրզոյան

Երբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատել, շատ դժվար է հանգել դրանց, չգիտեմ, թե ինչու է այդպես: Միգուցե մարդ արարածի մտածողության էությունն է այդպիսին: Մարդկային հոգեբանության արգասիք է միգուցե: Այդ մասին «Երևանյան երկխոսության» շրջանակում հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին՝ ո՞րն է խաղաղության բաղադրատոմսը:
«Խաղաղությունն է բաղադրատոմսը, խաղաղությունն է լուծումը, խաղաղությունն է այն լավագույն գործոնը, ինչի պայմաններում մարդ արարածը կարող է ապրել, համագործակցել և ուրախ լինել, երջանիկ լինել:
Թեև այս գաղափարը շատ պարզ է, բայց լուծումը պարզ չէ, և այս պարզ լուծումը չի իրականացվում պատմության ընթացքում աշխարհի բոլոր անկյուններում,- ասաց նա և հավելեց,- ես չգիտեմ՝ ինչո՞ւ ենք այս սխալները նորից ու նորից կրկնում, իսկապես չգիտեմ: Ինչո՞ւ ենք շարունակաբար սպանում միմյանց:
Ակնհայտ է՝ խաղաղությունն է այն պայմանը, որի շնորհիվ կարող ենք երջանիկ և ուրախ ապրել մեկս մյուսի հետ: Խաղաղությունն է լուծումը»,- ասել է նա:
Այս համատեքստում արտգործնախարարը նաև հիշեցրեց, որ պատմության ընթացքում եղել են տարածաշրջաններ, որ կարողացել են հասկանալ իրավիճակը և գործել հանուն խաղաղության, իսկ դրա համար անհրաժեշտ են տեսլական և գործողություն, տեսլական և քայլեր:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։