Երաշխիք կա՞, որ մի օր չեք ասի՝ «իրական Հայաստանը» «արևմտյան Ադրբեջան» է. հարց՝ Փաշինյանին
Երբ կա իրավիճակ, որ հասկանում ես, որ դրանք համատեղելի չեն, պետք է կատարել ընտրություն, և մենք կատարել ենք ընտրություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետության հարատևության օրակարգի օգտին։

Մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի մասին, հետևաբար, ձեր ասած նախադասությունը հնարավոր չէ հնչեցնել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Փաշինյանը՝ անդերադառնալով դիտարկանը, որ 2021–ին ՔՊ–ն ընտրություններին մասնակցել էր մի ծրագրով որտեղ կային Արցախի ինքնորոշման իրավունքի առաջ մղման, Շուշիի և Հադրութի դեոկուպացիայի դրույթներ. Հիմա որքանով կարելի է վստահ լինե,, որ մի քանի տարուց էլ «իրական Հայաստանի» 29743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին չի ասի, որ դա էլ «արևմտյան Ադրբեջան»։
Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «2021-2026 թվականների կառավարության գործունեության ծրագրում արձանագրված է որ խաղաղության դարաշրջան բացելը ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունն է։ Պետության կառավարումը ունի առանձնահատկություն, որ երբեմն կանգնում ենք ընտրության առաջ, և քանի որ մեր մեծագույն պարտավորությունը եղել է խաղաղությունը, մենք գնացել ենք մեծագույն պարտավորությունը կատարելու ճանապարհով։ Այսինքն գոյություն ունի կշեռք, որի մի նժարին դրվում է մի խնդիր, մյուսին՝ այլ խնդիր, եթե կա հակասություն։
Եթե չլիներ հակասություն այդ խնդիրների իրագործման դեպքում, չէր առաջանա նաև այդ հարցը։ Երբ կա իրավիճակ, որ հասկանում ես, որ դրանք համատեղելի չեն, պետք է կատարել ընտրություն, և մենք կատարել ենք ընտրություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետության հարատևության օրակարգի օգտին։ Մանավանդ, որ մյուս օրակարգերը, իրագործելը, մենք հասել ենք անհնարինության կետին»,–ասաց նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: