Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
7 հունիսի 2026 • 16:04

Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր նաև «Ալյանս» կուսակցությունը, որի քվեաթերթիկի համարը 13-ն էր, սակայն ավելի ուշ կուսակցությունը դիմեց ԿԸՀ՝ խնդրելով չեղարկել իր գրանցումը:

Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը

ՀՀ-ում ավարտվել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները: 

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22734, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը՝ 627, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8:

Հիշեցնենք՝ ԱԺ ընտրությանը մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։

Քաղաքական ուժերը քվեաթերթիկներում ներկայացված են հետևյալ համարների ներքո.

1. Ռեֆորմիստների կուսակցություն (առաջին համար և վարչապետի թեկնածու՝ Վահան Բաբայան)
 
2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն (Նինա Կարապետյանց)
 
3. «Ուժեղ Հայաստան» դաշինք («Ուժեղ Հայաստան», «Նոր դարաշրջան», «Հայաստանը ես եմ») (Սամվել Կարապետյան)
 
4. Հայաստանի շնորհապետական  կուսակցություն (Գուրգեն Սիմոնյան)
 
5. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն (Հայկ Մարության)
 
6. «Միասնության թևեր» կուսակցություն (Արման Թաթոյան)
 
7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Գագիկ Ծառուկյան)
 
8. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն (Վարուժան Ավետիսյան)
 
9. «Քոչարի՝ ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն (Արտակ Սարգսյան)
 
10. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Լևոն Զուրաբյան)
 
11. «Հանրապետություն» կուսակցություն (Արամ Սարգսյան)
 
12. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն (Լևոն Շիրինյան)
 
14. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (Սուրեն Պետրոսյան)
 
15. «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցություն (Վարդան Ղուկասյան)
 
16. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Նիկոլ Փաշինյան)
 
17. «Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ ՀՅ Դաշնակցություն, «Առաջ» աջ կենտրոնամետ կուսակցություն (Ռոբերտ Քոչարյան)
 
18. «Հանուն Հանրապետության՝ ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցություն (Արման Բաբաջանյան)
 
19. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (Էդմոն Մարուքյան):
 
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր նաև «Ալյանս» կուսակցությունը, որի քվեաթերթիկի համարը 13-ն էր, սակայն ավելի ուշ կուսակցությունը դիմեց ԿԸՀ՝ խնդրելով չեղարկել իր գրանցումը:

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։