Ենթադրում եմ՝ ինչ-որ փուլում, ինչ-որ տեղում կշարունակեմ օգտակար լինել մեր երկրին, մեր կուսակցությանը․Ալեն Սիմոնյան
«Ուզում եմ, որ ինչ-որ ժամանակ դուք էլ ինձ կարոտեք, իսկ ես էլ մարդկանց շատ չհոգնեցնեմ»։

«Կարծում եմ, որ աշխատանքային պրոցեսը ենթադրում է, որ ինչ-որ փոփոխություններ պետք է լինեն։ Ենթադրում եմ՝ ինչ-որ փուլում, ինչ-որ տեղում կշարունակեմ օգտակար լինել մեր երկրին, մեր կուսակցությանը։ Սա ինձ համար աշխատանքային առումով ծանր տարի էր։ Մի մոռացեք, որ սա հետպատերազմյան Ազգային ժողով էր, շատ մարտահրավերների և ծանր իրավիճակների միջով անցած Ազգային ժողով էր, և իրոք շատ դժվար էր այն աշխատանքը, որ ես իմ գործընկերների հետ մեկտեղ իրականացրել եմ։ Իսկապես ուզում եմ մի քիչ հանգստանալ»,-ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե արդյոք նեղվածություն չունի, Ալեն Սիմոնյանը նշեց, որ որպես այդպիսին ոչ։
«Կարծում եմ, որ աշխատանքային պրոցեսը ենթադրում է, որ ինչ-որ փոփոխություններ պետք է լինեն։ Ենթադրում եմ՝ ինչ-որ փուլում, ինչ-որ տեղում կշարունակեմ օգտակար լինել մեր երկրին, մեր կուսակցությանը։ Սա ինձ համար աշխատանքային առումով ծանր տարի էր։ Ուզում եմ, որ ինչ-որ ժամանակ դուք էլ ինձ կարոտեք, իսկ ես էլ մարդկանց շատ չհոգնեցնեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։