Ընդդիմությունը հավաքական ձայներով այս իշխանությանը հաղթելու մեծ շանս ունի. Ռոբերտ Քոչարյան
«Հիմա ընդդիմադիր աչքով այս ամենը տեսա, սա նոր, հետաքրքիր փորձ է, որը չի կարող ազդեցություն չունենալ իմ աշխատանքի ոճի վրա»:

Նախընտրական քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ եզրափակիչ հանդիպումից հետո «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցերի, ասել է, որ իր գնահատմամբ ընդդիմությունն ունի մեծ շանս հավաքական ձայներով հաղթել այս իշխանությանը:
Անդրադառնալով իր քաղաքական գործունեությանը Քոչարյանն ասել է. «Մենք էլ ենք փոխվել : Ես այն ժամանակ ազգային ազատագրական պայքարից եկա իշխանություն, այսպիսի պրոցեսներով չէի անցել, ընդդիմադիր չեմ եղել, մյուս անկյան տակ չեմ տեսել պրոցեսները։ Ղարաբաղյան շարժում էր, այնտեղ պայքարում էինք և Ադրբեջանի դեմ, և սովետական զորքերի վերահսկողության տակ էր այդ ամենը։
Հիմա ընդդիմադիր աչքով այս ամենը տեսա, սա նոր, հետաքրքիր փորձ է, որը չի կարող ազդեցություն չունենալ իմ աշխատանքի ոճի վրա»:
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։