Ընդդիմությունը գիտի, որ պարտվելու է, հետընտրական զարգացումներ չեն լինելու. Ալեն Սիմոնյան
Սիմոնյանի խոսքով՝ ընտրակաշառքի դեպքերի նկատմամբ իրավապահների արձագանքը խիստ է լինելու։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընտրատեղամաս է գնացել դստեր ուղեկցությամբ։ «Ես ընտրության եմ եկել, որպեսզի իմ աղջիկը և բոլոր երեխաները կարողանան ապրել ազատ, ապահով ու հարուստ երկրում»,-Երևանի 9-ի 21-րդ ընտրատեղամասում քաղաքացիական իր պարտքը կատարելուց հետո լրագրողներին ասել է Սիմոնյանը։ Նա բացառել է հետընտրական որևէ զարգացում, նշել՝ քարոզարշավի ընթացքից շատ գոհ է մնացել։ Թույլ չեն տալու քաղաքական որևէ ուժ ընտրողների քվեն ստանա կեղծումների ու կաշառքի միջոցով:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ ընտրություններից հետո քաղաքական լարվածություն կամ բողոքի ակցիաներ չեն լինի։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը չունի բավարար հանրային աջակցություն և արդեն գիտակցում է իր պարտությունը։
Լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը պնդել է՝ որոշ քաղաքական ուժեր փորձում են ընտրակաշառքի միջոցով ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։
«Գիտեն, որ իրենք ընտրող չունեն, դրա համար ստիպված են փող բաժանել, բայց ես վստահ եմ, որ իրենք արդեն գիտակցել են, որ շատ ուժեղ պարտվելու են և միասին կարող են իրենք դադարել զբաղվել քաղաքականությամբ։ Ընդամենը 7-8 տարի առաջ մենք պայքարում էինք, որ իշխանությունը փող չբաժանի, հիմա պայքարում ենք, որ ընդդիմությունը փող չբաժանի»,- ասել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ ընտրակաշառքի դեպքերի նկատմամբ իրավապահների արձագանքը խիստ է լինելու։
«Այդ կապիկներին՝ կապիկների համար նախատեսված վանդակներում ենք պահելու, իրենք գնալու են վանդակ հենց ընտրություններից հետո։ Օրենսդրական նախաձեռնություններն արդեն շրջանառության մեջ են դրված․ ընտրակաշառք տալու և բաժանելու համար նախատեսված պատժաչափերը խստացվելու են։ Այնպես որ, թող շատ վախենան»,- հայտարարել է Սիմոնյանը։
Անդրադառնալով հնարավոր հետընտրական գործընթացներին՝ ԱԺ նախագահը բացառել է նման զարգացումները։
«Բացառում եմ։ Եթե ընտրությունները ազատ և արդար են, ինչպես 2018 թվականից սկսած տեղի են ունենում, անկախ նրանից, թե ով է հաղթում, նման բան չի կարող լինել։ Դա անհնար է»,- նշել է նա։
Սիմոնյանի գնահատմամբ՝ ընդդիմությունն արդեն հասկանում է ընտրությունների հավանական արդյունքները, սակայն շարունակում է խոսել հետընտրական զարգացումների մասին։
«Ես պնդում եմ, որ ընդդիմությունը չի կարող հանրահավաք անել։ «Ուժեղ Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, նույնիսկ եթե միավորվեն, չեն կարող լուրջ հանրահավաք կազմակերպել»,- ասել է ԱԺ նախագահը։
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիները գիտակցված ընտրություն են կատարում, և ընտրությունների արդյունքները չեն կարող կասկածի տակ դրվել հետընտրական սցենարների միջոցով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։