Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
3 հունիսի 2026 • 11:11

Ընդդիմադիրներն են Ռուսաստանին կոչ անում արգելել Հայաստանից արտահանումները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծովինար համայնքում հայտարարել է, որ Հայաստանից արտահանումները, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ, կաճեն։ Նա ընդգծել է, որ ընդդիմադիրները սխալ տեղեկություններ են փոխանցում գործընկերներին, այդ թվում՝ Ռուսաստանին, և շեշտել է ԵԱՏՄ-ից Հայաստանի համար նոր հնարավորությունների բացահայտման կարևորությունը։

Ընդդիմադիրներն են Ռուսաստանին կոչ անում արգելել Հայաստանից արտահանումները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծովինար համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանի արտահանման, ԵԱՏՄ-ի հետ համագործակցության և ընդդիմության հասցեին հնչեցրել քննադատություն։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը շարունակելու է աճել, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների ուղղությամբ։

«Մեր առաջ թող չդնեն ընտրություն բիբարի ու պետության միջև։ Այո, Հայաստանում բիբար էլ, վարդեր էլ, ծիրան էլ աճելու են, և Հայաստանից արտահանումը կրկնապատկվելու է, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ»,– ասել է վարչապետը։

Նա նաև պնդել է, որ Հայաստանից արտահանումների սահմանափակման վերաբերյալ կոչերով ռուսական կողմին դիմում են ընդդիմադիր շրջանակները։

Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ-ի բարձրագույն և միջկառավարական խորհուրդների աշխատանքներին մասնակցող միակ պաշտոնյան է և վստահություն է հայտնել, որ ընտրություններից հետո, ժողովրդի աջակցությունը ստանալու դեպքում, կկարողանա տեղում լուծել առկա խնդիրները։

Վարչապետը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցել է «շատ ջերմ և ընկերական» զրույց՝ ընդգծելով, որ գործընկերներին Հայաստանի վերաբերյալ երբեմն սխալ տեղեկություններ են փոխանցվում։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի շուրջ քննարկումները պետք է կառուցվեն ոչ թե հնարավոր վնասների, այլ Հայաստանի համար ստեղծվող նոր հնարավորությունների և օգուտների շուրջ։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։