ԵՄ շուկան բաց է հայկական արտադրության ձկնամթերքի համար
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը տեղեկացրել է, որ ԵՄ շուկայով հետաքրքրված տնտեսվարողները պետք է գրանցված լինեն ԵՄ TRACES համակարգում։

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ ԵՄ շուկան բաց է հայկական արտադրության ձկնամթերքի համար։
Տիգրան Պետրոսյանն ասել է նաև, որ աշխատանքները կատարված են, կան համապատասխան կարգավորումներ․ մնում է՝ Եվրամիության շուկա ապրանք արտահանել ցանկացող ընկերությունները դիմեն լիազոր գերատեսչությանը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, գործընթացը սկսելու համար։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը տեղեկացրել է, որ ԵՄ շուկայով հետաքրքրված տնտեսվարողները պետք է գրանցված լինեն ԵՄ TRACES համակարգում։ Դրա համար տնտեսվարողները պետք է փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնեն ՍԱՏՄ։
Տիգրան Պետրոսյանը հավելել է նաև, որ պահանջվող փաստաթղթերի մասին տեղեկությունը կհրապարակվի Snund.am կայքում և, որ որևէ բարդ գործընթաց չկա, առանձնահատուկ փաստաթղթեր չեն պահանջվում։ Դրանք բոլոր այն փաստաթղթերն են, որոնք մեր տնտեսվարողներն արդեն իսկ ունեն։
Դիմումը ներկայացնելուց հետո տեսչական մարմինն ուսումնասիրում է փաստաթղթերը, որից հետո տնտեսվարողների մոտ անցկացվում է աուդիտ։ Եթե բոլոր պահանջներին համապատասխանում են, ապա տվյալ կազմակերպությանը գրանցում ենք TRACES համակարգում, որտեղ ինքնաշխատ ձևով ձևավորվում է կոդ, ինչն էլ փոխանցվում է տնտեսվարողին։ Դա ենթադրում է, որ արդեն տնտեսվարողը կարող է իր արտադրանքն արտահանել ԵՄ ցանկացած երկիր։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը