ԵՄ-ն շարունակում է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը․Վասիլիս Մարագոս
«ԵՄ-ն հետևողականորեն աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ, և այդ համագործակցությունն արդեն շոշափելի արդյունքներ է տալիս Հայաստանի քաղաքացիների համար»։
.jpg)
Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանում կառուցել երեք սահմանային անցակետ, իսկ այդ ծրագրերի իրականացման առաջին նախապայմանը կլինի տարածքների ականազերծումը։
Մարագոսը ներկայացնելով ԵՄ-ի կողմից Հայաստանին նվիրաբերված ժամանակակից ականազերծման մեքենան, անդրադառձել է այն հարցին, թե արդյոք մեքենան կծառայի՞ միայն սահմանամերձ բնակչության անվտանգությանը, թե՞ նաև ենթակառուցվածքային ծրագրերին։ Այս առումով նա ասել է , որ այն կարևոր նշանակություն կունենա երկու ուղղություններով։
«Կապի նախագծերը պահանջում են մաքրել այն տարածքները, որոնցով դրանք պետք է անցնեն։ Ինչպես գիտեք, մենք արդեն պարտավորվել ենք կառուցել երեք սահմանային անցակետ և այժմ աշխատում ենք այդ ծրագրի մանրամասների վրա։ Սակայն ականազերծումը կլինի առաջին անհրաժեշտ քայլը, որպեսզի այդ կարևոր շինարարական աշխատանքները կարողանան առաջ շարժվել»,-նշել է Մարագոսը։
Մարագոսն ասել է, որ Եվրոպական միությունը շարունակում է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը՝ ներդրումներ կատարելով ինչպես անվտանգության, այնպես էլ ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ։ Նրա գնահատմամբ՝ԵՄ-ն հետևողականորեն աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ, և այդ համագործակցությունն արդեն շոշափելի արդյունքներ է տալիս Հայաստանի քաղաքացիների համար։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։