Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
4 հունիսի 2026 • 11:01

ԵՄ-ն Հայաստանին աջակցության փաթեթ է պատրաստում․Հայաստանին է հատկացվում ավելի քան 50 միլիոն եվրո

Ֆոն դեր Լայենն անդրադարձել է ՝ ՀՀ-ի դեմ ՌԴ-ի կողմից իրականացվող վերջին uահմանափակումներին։

ԵՄ-ն Հայաստանին աջակցության փաթեթ է պատրաստում․Հայաստանին է հատկացվում ավելի քան 50 միլիոն եվրո

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել է, որ խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին։ Նրա տեղեկացմամբ  ԵՄ-ն հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո։ Այս մասին X-ի էջում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Սա ոչ այլ ինչ է, քան տնտեսական հարկադրանք, և դա անընդունելի է։ Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին։ Մենք պատրաստում ենք աջակցության փաթեթ։

Այն ներառում է անհապաղ ֆինանսական օգնություն՝ ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով։ Եվ դրան դեռ կհաջորդեն նորերը։

Այն ներառում է միջոցներ՝ ուղղված որոշ հայկական արտադրատեսակների, մասնավորապես՝ գյուղմթերքի առևտրի դյուրացմանը։

Ինչպես նաև գործնական աջակցություն տուժած ոլորտներին, ինչպիսիք են հայկական ծաղիկները, հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջերս սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելի մեղադրանքների պատճառով։

Նախատեսվում է, որ 10,000 ծաղկից բաղկացած խմբաքանակը վաղը կհասնի Լատվիա։ Դրան կհաջորդեն մյուսները։

Մենք նաև կշարունակենք կապեր հաստատել մեր բիզնեսների միջև՝ հետամուտ լինելով Երևանում մեր վերջին գագաթնաժողովում ստանձնած պարտավորություններին»,- նշել է Լայենը:։

 

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։