Եղեգնաձորում և Սյունիքում գրանցվել են զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր
Եղեգնաձորի, Գորիսի և Սիսիանի բաժինների համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում գրանցվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր, այդ թվում՝ «ԱԿ-74» ինքնաձիգ և մեծ քանակի փամփուշտներ։

Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից պարբերաբար անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման հերթական դեպքն է գրանցվել, այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Մալիշկա գյուղի վարչական տարածքի՝ ոստիկանություն զանգած քաղաքացու նշած հատվածում Եղեգնաձորի ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 3 պահունակ՝ լիցքավորված ընդհանուր 55 փամփուշտով, գնդացրի 117 փամփուշտ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Գորիսի և Սիսիանի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։