ԵԱՏՄ-ից ոչ միայն դուրս չենք գալու, այլև պատրաստվում ենք մեր լծակներն օգտագործել ՀՀ-ի տնտեսական շահերը պաշտպանելու համար
Եթե հետևեք մեր վիճակագրությանը, կտեսնեք, որ մեր արտահանումները տարբեր ուղղություններով ընդհուպ կրկնապատկվել են։

Մենք ասում ենք՝ ԵԱՏՄ-ից ոչ միայն չենք պատրաստվում դուրս գալ, այլև պատրաստվում ենք մեր լծակներն ու ներգրավվածությունն օգտագործել՝ մեր երկրի տնտեսական շահերը պաշտպանելու համար, այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով լրագրողի հարցին։
«Ինչ վերաբերում է արտահանմանն ու ներմուծմանը՝ այս դեպքում էլ մենք դիվերսիֆիկացվում ենք, և դա նոր չի սկսվել։ Եթե հետևեք մեր վիճակագրությանը, կտեսնեք, որ մեր արտահանումները տարբեր ուղղություններով ընդհուպ կրկնապատկվել են։
Ես շատ ուրախ եմ, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին է բացվել Հայաստանով արտահանումների համար, նաև առաջիկայում բիզնես պատվիրակություններ են գնալու հանդիպելու՝ այդ երկաթգծի երկայնքով հնարավոր շուկաներն ուսումնասիրելու»,-ասել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։