Ձեր իսկ թիմի ներսում կա հստակ գիտակցում, որ ձեր իսկ օրոք Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում. Արեգա Հովսեփյանը՝ Մարիա Կարապետյանին
Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը։

ՔՊ-ական Մարիա Կարապետյանը հայտարարում է, որ Արցախում, ուղիղ մեջբերում, «տեղի է ունեցել էթնիկ զտում», այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը։
«Ես, իհարկե, չեմ կարող չարձանագրել այս դիրքավորումը եւ այն, որ փաստացի, Մարիա Կարապետյանը հաստատում է, որ արցախցիները բռնի տեղահանվել են էթնիկ զտումից փրկվելու համար, որ արցախցիների կյանքին բառացի վտանգ էր սպառնում։
Եվ, իհարկե, շատ խիստ հուսով եմ, որ նա այնքան ուժեղ է, որ կարողանում է այս մասին ասել իր թույլ ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ով հայտարարում է, որ արցախցիները փախել են եւ արցախցիների կյանքին վտանգ չէր սպառնում, այն ժամանակ, երբ մանկահասակ երեխաներ էին սպանվում Արցախում։
Դուք կարող եք օրակարգը լցնել բազմաթիվ անկարեւոր թեմաներով, սկսած կարկանդակ ուտելուց, վերջացրած ձեր ներընտանեկան որեւէ մեկին չհետաքրքրող թեմաներով։ Դուք կարող եք կիրառել բռնաճնշումների ողջ ներկապնակի բազմազանությունը, բայց կա անհերքելի ճշմարտություն՝ դուք եք հայ ազգի գլխին բերել երեք արյունալի պատերազմ, պարտություն, հազարավոր զոհեր, տարածքային կորուստներ եւ, ի վերջո, հազարամյա հայկական Արցախի հայաթափում։ Եվ այն, որ ձեր իսկ թիմի ներսում, կա հստակ գիտակցում, որ ձեր իսկ օրոք Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում, խոսում է այն մասին, որ փոփոխությունները գալիս են ու արդեն եկել են։
Ուժեղ Հայաստան լինելու է, մնայուն եւ ուժեղ խաղաղություն լինելու է, որը բերելու է Սամվել Կարապետյանը։
Փոփոխություն՝ միայն Սամվել Կարապետյանի հետ»,-նշված է գրառման մեջ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 մայիսի 2026
Ռուսաստանում Հայաստանյան ապրանքների սահմանափակումները բացասաբար չեն անդրադառնա Ռուսաստանի տնտեսության վրա
Նման տեսակետ է հայտնել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:
Քաղաքականություն29 մայիսի 2026
Կեղծ աստղագուշակներ, կլոն կայքեր, Storm-1516. The Insider-ի նոր հետաքննությունը ՌԴ միջամտության փորձերի մասին
Կեղծ աստղագուշակներ, կլոն կայքեր, Storm-1516. The Insider-ի նոր հետաքննությունը ՌԴ միջամտության փորձերի մասին
Քաղաքականություն29 մայիսի 2026
Ռուսաստանի համար ընդունելի է այն ամենը, ինչը լավ է հայերի համար.Վլադիմիր Պուտին
Պուտինը հիշեցրել է, որ Ուկրաինայի ճգնաժամը սկսվել է ԵՄ-ին միանալու փորձերից: