Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ նոր միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ. փաստաբան
Վարդևանյանի խոսքով՝ միջնորդությունը ներկայացվել է նույն տրամաբանությամբ, ինչ նախկինում ներկայացված և հետ վերադարձված միջնորդությունը

Փաստաբան Արամ Վարդևանյանը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ այսօր՝ ժամը 17:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված դատախազության միջնորդությունը վերաբերում է Նարեկ Կարապետյանին։
Վարդևանյանի խոսքով՝ միջնորդությունը ներկայացվել է նույն տրամաբանությամբ, ինչ նախկինում ներկայացված և հետ վերադարձված միջնորդությունը։ Նա հիշեցրել է, որ նախորդ անգամ հրատապ նիստում որոշվել էր, որ տվյալ հարցն այլևս ԿԸՀ իրավասության տիրույթում չէ։
«Սա հերթական քաղաքական հետապնդման դրսևորումն է, Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելու և խոչընդոտելու փորձ։ Սա, մեղմ ասած, իրավունքի նկատմամբ ծաղր է»,–ասել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: