Դալմա մոլ»-ի մոտ բախվել են Ford Fusion-ը և Ford Mustang-ը
Վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա։

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, բախվել են «Ford Fusion» և «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա, հաղորդում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։
Կարդացեք նաև
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Քնարյանի հաղորդումը տեղ է հասել․ ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել Հովիկ Աբրահամյանի դեմ
Քննչական կոմիտեն ArmPulse-ին հայտնել է, որ Հարություն Քնարյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ մի շարք ծանր հանցագործությունների հնարավոր դեպքերի առթիվ։ Վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկելու հարցը քննարկելու նպատակով։
Հասարակություն16 սեպտեմբերի 2026
Ծավ համայնքի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո տուժած չկա.Անահիտ Ավանեսյան
Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիր է հայտնաբերվել բնակչի ահազանգից հետո։
Հասարակություն14 սեպտեմբերի 2026
Հույս ունենք և աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասերը Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի․ Արամ Ա Կաթողիկոս
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հայտարարություն է տարածել։