Չվճարված հարկային պարտավորությունների դեպքում հուլիսի 1-ից նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին պարբերաբար հետևել իրենց հարկային պարտավորությունների կատարմանը և դրանք կատարել օրենքով սահմանված ժամկետներում՝ հարկադիր միջոցառումների կիրառումը բացառելու համար։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-104-Ն օրենքը, որով փոփոխվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման ընթացակարգը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Նոր կարգավորմամբ հարկային պարտավորության առաջացման օրը հարկ վճարողին կուղարկվի հիշեցում՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Եթե հիշեցումն ուղարկելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, իսկ հարկ վճարողի կողմից ներկայացված առարկությունները չընդունվեն կամ առարկություններ չներկայացվեն, հարկային մարմինը նույն օրը կընդունի ինչպես չվճարված հարկային պարտավորությունը գանձելու, այնպես էլ չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների և օրենքով սահմանված կարգով գրանցման կամ հաշվառման ենթակա շարժական ու անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշումներ։
Եթե արգելանքի կիրառման օրվանից հետո 30 օրվա ընթացքում հարկային պարտավորությունը չմարվի, հարկային մարմնի կողմից ընդունված որոշումները կներկայացվեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման նպատակով։
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին պարբերաբար հետևել իրենց հարկային պարտավորությունների կատարմանը և դրանք կատարել օրենքով սահմանված ժամկետներում՝ հարկադիր միջոցառումների կիրառումը բացառելու համար։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա29 հուլիսի 2026
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
Տարադրամի շեշտակի տատանումներ չեն գրանցվել։
Էկոնոմիկա28 հուլիսի 2026
Նախարար Մխիթար Հայրապետյանը այցելել է Firebird AI ընկերության արհեստական բանականության (ԱԲ) տվյալային կենտրոն
Այցի շրջանակում նախարար Հայրապետյանը ծանոթացել է «ԱԲ գործարանի» ընթացիկ վիճակին, շահագործման նախապատրաստական աշխատանքներին, տեխնոլոգիական ենթակառուցվածքներին։
Էկոնոմիկա28 հուլիսի 2026
Կայացել է սպառողական ապրանքների անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ Թաիլանդ-Հայաստան առաջին երկկողմ հանդիպումը
Երկկողմ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվելՀայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին։