Չտես մարդուց ավելի ագահ մարդ աշխարհում գոյություն չունի. Սամվել Կարապետյան
Հիմա ես տեսնում եմ, որ այս մարդիկ այս սկզբունքով առաջ են շարժվում, այս մարդիկ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց իշխանության, առանց թալանի. Կարապետյան

Վախեցած մարդն իր անվտանգությունը չի կարող կառավարել, և նույնը վերաբերում է պետությանը, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդման ժամանակ։
«Ինձ համար կոնկրետ որոշում է, որ մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, բայց մենք չենք երգելու ու պարելու բոլորի հետ, որ ժողովրդին ցույց տանք, թե կարող ենք բեմի վրա սրա-նրա հետ պարել։ Այդ պարը կարող է մեծ վնաս տալ մեր ժողովրդին», - ասել է նա։
Կարապետյանն ընդգծել է, որ չտես մարդուց ավելի ագահ մարդ աշխարհում գոյություն չունի։
«Հիմա ես տեսնում եմ, որ այս մարդիկ այս սկզբունքով առաջ են շարժվում, այս մարդիկ չեն պատկերացնում իրենց կյանքն առանց իշխանության, առանց թալանի։ Դրա համար հունիսի 7-ին մեր ժողովուրդը պետք է կանգնեցնի այս ամենը», - ասել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: