Քաղաքականություն
21 մայիսի 2026 • 07:23
Չպետք է թույլ տալ արտաքին կախվածություն ունեցող անհատների և կառույցների գործունեությունը մեր երկրում. Արամ Սարգսյան
«Նման արտահոսք կարող էր կազմակերպել Ռուսաստանի վերնախավում լավ կապեր կամ ФСБ-ում ավելի բարձր կոչում ունեցող անձը»։

«Մեղավորին գտնելու համար նախ պարզիր՝ ո՞վ շահեց դրանից», — ասում էին հին հռոմեացիները։
Երեկ համացանցում, հղում անելով Ինսայդերին, տեղեկություն տարածվեց, թե Սամվել Կարապետյանը ՌԴ անվտանգային ծառայությունների աշխատակից է։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է Հանրապետություն կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանը:
ՌԴ դաշնային անվտանգության ծառայությունը՝ ФСБ-ն, կայացած ու լուրջ կառույց է, և նման արտահոսքերը, եթե ծրագրված չեն, գրեթե բացառվում են։
Համոզված եմ, որ տեղի ունեցածը ներքին պայքարի հետևանք է։ Նման արտահոսք կարող էր կազմակերպել Ռուսաստանի վերնախավում լավ կապեր կամ ФСБ-ում ավելի բարձր կոչում ունեցող անձը։
Ակնհայտ է, որ այս բացահայտումը միանշանակ ձեռնտու է Ռոբերտ Քոչարյանին, և կարծում եմ՝ տեսնելով, որ իր դաշինքը չի հաղթահարում 8 տոկոսի շեմը, դիմել և կարողացել է իրականացնել նման գործընթաց՝ հույս ունենալով, որ դա կբարձրացնի իրենց վարկանիշը։
Որպես կանոն, երկրորդ նախագահի քաղաքական կենսագրության ընթացքում իրեն խանգարող իրավիճակները, առերևույթ իր հետ կապ չեն ունեցել, սակայն դրանց լուծումից շահողը մշտապես եղել է ինքը՝ սկսած Արցախի առաջին ԱԺ նախագահի ինքնասպանությունից...
Հանրապետություն կուսակցությունը և ես մեր խնդիրն ենք համարում՝ ՀՀ օրենքների և Սահմանադրության շրջանակում թույլ չտալ արտաքին կախվածություն ունեցող անհատների և կառույցների գործունեությունը մեր երկրում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։