Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
11 մայիսի 2026 • 11:44

Չեմ կարծում, որ պարտադիր ամեն ինչի պետք է արձագանքեմ.Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է իր հասցեին հնչող մեղադրանքներին:

Չեմ կարծում, որ պարտադիր ամեն ինչի պետք է արձագանքեմ.Նիկոլ Փաշինյան

Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի ժամանակ, որը կայացել է մայիսի 4-ին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսի ընթացքում ուկրաինանական ԱԹՍ-ները լինելու են Կարմիր հրապարակի երկնքում։

 Ռուսական կողմից Հայաստանի իշխանության հասցեին քննադատություններ էին հնչել առ այն, որ նրանք չեն արձագանքել Զելենսկիի հայտարարություններին։

Ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել  է,  որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը բազմակողմ հարթակ է, և հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակը չի նշանակում, որ ինքը պետք է արձագանքի բոլոր ելույթներին։

«Չեմ կարծում, թե հյուրընկալող երկրի Կառավարության ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ պարտադիր ամեն ինչի արձագանքեմ»,- հայտարարել է Փաշինյանը։

 

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։