Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ․Նարեկ Կարապետյան
« Ներկա պահին ընթանում են քննարկումներ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի թեկնածությունների շուրջ»։

Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողի հետ զրույցում Նարեկ Կարապետյանն ասել է․«Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ»։
Կարապետյանը հավելել է, որ ներկա պահին ընթանում են քննարկումներ խմբակցության ղեկավարի ու քարտուղարի թեկնածությունների շուրջ։
Նարեկ Կարապետյանին ուղղված հարցին, թե հրավիրվե՞լ է Քննչական կոմիտե և հարցաքննվել իր նկատմամբ հարուցված քրեական վարույթների շրջանակում, նա պատասխանել է, որ հրավիրվել է, սակայն հարցաքննության անհրաժեշտություն չի եղել։
«Հրավիրել են, բայց հարցաքննելու կարիք չկար։ Չեմ խորացել, չեմ էլ կարծում, որ խորանալու կարիք կա։ Գիտեք՝ ինչ նպատակով է դա արվել»,–ասել է նա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։