Չեխիան ցանկանում է գազ գնել Ադրբեջանից
Չեխիան նպատակ ունի երկարաժամկետ գազամատակարարման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:

Ադրբեջանում է Չեխիայի գործարարների պատվիրակությունը, վարչապետ Անդեյ Բաբիշի գլխավորությամբ: Բաքվում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիևը և Չեխիայի վարչապետ Անդեյ Բաբիշը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ -ները:
Հանդիպման ընթացքում Չեխիայի վարչապետը անդրադարձել է Ադրբեջանի և Չեխիայի ջերմ բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև ասել, որ Ադրբեջանը Չեխիայի ռազմավարական գործընկերն է: Եվ քանի որ ըստ Բաբիշի Ադրբեջանն էներգառեսուրսներ մատակարարող երկիր է, Պրահայի նպատակն է գազ գնել այդ հանրապետությունից: Այս առումով Չեխիան նպատակ ունի երկարաժամկետ գազամատակարարման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:
Հանդիպումից հետո կայացել է մամուլի ասուլիս, որի ընթացքում կողմերը ընդգծել են համագործակցության ընդլայնման լայն հնարավորությունները քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում:
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։