CBS News. ԿՀՎ տնօրենը Կուբա է ժամանել Մադուրոյի ձերբակալությանը մասնակցած օպերատիվ աշխատակցի հետ
ԿՀՎ ներկայացուցչի հաղորդմամբ՝ Ջոն Ռեթքլիֆի հանդիպած առանցքային անձանցից մեկը եղել է Ռաուլ Ռոդրիգես Կաստրոն (Ռաուլիտոն)՝ Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյի թոռը։

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆն անցած շաբաթ հազվադեպ հանդիպում է ունեցել Հավանայում կուբացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ինչպես հայտնում է CBS News-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, Ռեթքլիֆի պատվիրակության կազմում եղել է մի ուշագրավ օպերատիվ աշխատակից։ Խոսքը ռազմականացված կազմավորումների այն սպայի մասին է, որն այս տարվա սկզբին մասնակցել էր Վենեսուելայի նախկին առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման հատուկ գործողությանը։
Վենեսուելան և Կուբան տարիներ շարունակ եղել են մտերիմ դաշնակիցներ։ Կուբայի կառավարության տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվարին տեղի ունեցած այն գործողության ժամանակ, երբ կուբայական կողմը փորձում էր ազատագրել Մադուրոյին, սպանվել էր 32 կուբացի զինվորական ու ոստիկան։
Աղբյուրների փոխանցմամբ՝ ԿՀՎ տնօրենը կուբացիներին է ներկայացրել հենց այն սպային, ով ղեկավարել էր Վենեսուելայում իրենց համագործակիցների սպանության հանգեցրած գործողությունը։ Այս քայլը, ըստ վերլուծաբանների, Կուբայի իշխանություններին ուղղված հստակ ուժային ազդանշան էր։
ԿՀՎ ներկայացուցչի հաղորդմամբ՝ Ջոն Ռեթքլիֆի հանդիպած առանցքային անձանցից մեկը եղել է Ռաուլ Ռոդրիգես Կաստրոն (Ռաուլիտոն)՝ Կուբայի նախկին նախագահ Ռաուլ Կաստրոյի թոռը։
Այս գաղտնի հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ անց ԱՄՆ դաշնային դատարանը հրապարակեց նոր մեղադրական եզրակացություն.
-
Թիրախը. 94-ամյա Ռաուլ Կաստրո-ավագ։
-
Մեղադրանքը. Սպանություն և դավադրություն՝ կապված 1996 թվականին Կուբայի երկնքում ամերիկյան երկու քաղաքացիական ինքնաթիռների կործանման հետ, որը մահացու հետևանքներ էր ունեցել։
ԿՀՎ ղեկավարի այցը տեղի է ունենում Վաշինգտոնի կողմից Հավանայի նկատմամբ ամիսներ շարունակվող կոշտ ճնշումների ֆոնին։ ԱՄՆ վարչակազմը սպառնացել է բարձր մաքսատուրքեր սահմանել ցանկացած երկրի դեմ, որը կփորձի նավթ արտահանել Կուբա, ինչն արդեն իսկ կղզեպետությունում հանգեցրել է վառելիքի սուր ճգնաժամի։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: