Էկոնոմիկա
16 հունիսի 2026 • 16:11
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ
Քննարկվել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր։

Փարիզում ընթացող Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ։ Այս առիթով սոցցանցի իր էջում նախարարը գրել է․
«Փարիզում ընթացող Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում այսօր հանդիպում եմ ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ։
«Փարիզում ընթացող Eurosatory 2026 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակում այսօր հանդիպում եմ ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները ռազմարդյունաբերության, պաշտպանական նորարարությունների և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտներում։
Անդրադարձ է կատարվել մայիսի 5-ին Երևանում ստորագրված ռազմավարական փոխըմբռնման հուշագրի դրույթների կատարման ընթացքին, պայմանավորվածություններ են ձեռք բերվել առաջիկա անելիքների շուրջ»։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը