Քաղաքականություն
15 մայիսի 2026 • 09:06
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն առաջարկում է 100–օրյա իշխանություն և նոր ընտրություններ
Նինա Կարապետյանցի խոսքով՝ իրենք առաջարկում են իրենց տալ ընդամենը 100-օրյա իշխանություն, որը կօգտագործվի ընտրակարգում փոփոխություններ անելու և նոր ընտրություններ կազմակերպելու համար։

Խորհրդարանական ընտրություններին առաջադրված «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը կարծում է, որ հունիսի 7-ի ընտրություններում առաջադրված ուժերից որևէ մեկը չի կարող ունենալ կայուն մեծամասնություն։
Միևնույն ժամանակ ուժի վարչապետի թեկնածու Նինա Կարապետյանցն Աջափնյակում քարոզարշավի ժամանակ վստահեցրեց՝ իրենք հաղթահարելու են անցողիկ շեմն ու բանակցություններ են սկսելու մյուս քաղաքական ուժերի հետ։
«Մենք քաղաքական առևտրով չենք զբաղվելու, այլ գալիս ենք կոնկրետ ծրագրով։ Մեր վարչապետի թեկնածուն 100 օրվա ընթացքում իրականացնելու է մեր նախանշած փոփոխությունները. անցողիկ շեմը դարձնելու է 1 տոկոս, որպեսզի դաշտ մտնեն նաև թարմ քաղաքական ուժեր, քանի որ հին ուժերով, որոնք արդեն ունեն իրենց հստակ էլեկտորատը, նոր բան ստեղծել հնարավոր չէ։
Պետք է հանել կայուն մեծամասնության կետը, քանի որ այն լուրջ խնդիրներ է առաջացնում, ինչպես նաև ավելացնել «Բոլորին դեմ եմ» քվեաթերթիկը, որպեսզի մարդիկ մասնակցեն ընտրություններին ու արտահայտեն իրենց կամքը»,– ասել է Կարապետյանցը։
Նինա Կարապետյանցի խոսքով՝ իրենք առաջարկում են իրենց տալ ընդամենը 100-օրյա իշխանություն, որը կօգտագործվի ընտրակարգում փոփոխություններ անելու և նոր ընտրություններ կազմակերպելու համար։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։