Քաղաքականություն
2 հունիսի 2026 • 07:25
Բիբա՞ր ա փչանում, ես էդ բիբարի փողը կտամ, բայց արտահանումը կաճի․ Փաշինյան
Նա պարզաբանել է՝ ինչու է հատուկ շեշտադրում «անարդարացիորեն» բառը, քանի որ որոշ արտադրանքներ իսկապես սահմանված չափանիշներին չեն համապատասխանում։

Այն արտահանողները, որոնք անարդարացիորեն արտահանման խնդիրների են բախվել, կառավարությունից աջակցություն կստանան։ Այսօր Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Սուբսիդավորման ծրագրեր կանենք, որ տուժողներ մեր տնտեսության մեջ չլինեն․․․ Բիբա՞ր ա փչանում, ես, կառավարությունն էդ բիբարի փողը կտանք, վա՞րդ ա, կտամ, բայց էդ ամեն ինչի արդյունքում Հայաստանում բիբարի արտադրությունն էլ, արտահանումն էլ աճելու են»,- նշել է Փաշինյանը։
Նա պարզաբանել է՝ ինչու է հատուկ շեշտադրում «անարդարացիորեն» բառը, քանի որ որոշ արտադրանքներ իսկապես սահմանված չափանիշներին չեն համապատասխանում։
Նրա խոսքով՝ այսօր արդեն մեր երկրից պատվիրակություններ են մեկնել արտահանման համար բանակցությունների։ Պնդում է, թե առաջիկայում վարդերի, միրգ-բանջարեղենի գնման համար առաջարկ կլինի։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս պատմության մեջ վատ լուրն այն է, որ մեր արտադրության ծավալներն այդքան մեծ չեն, և եվրոպական սուպերմարկետների մեկ ցանցը կարող է մեր ամբողջ արտադրանքը գնել։ Ու, ըստ Փաշինյանի, այստեղ նաև լուր կա, որ մենք մեծ խնդիրներ չենք ունենա։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ի շուկայում ունեցած սահմանափակումներին, Փաշինյանը կրկին հիշեցրեց՝ միակ պաշտոնյան է, որ միաժամանակ ԵԱՏՄ և՛ միջկառավարական խորհրդի, և՛ բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ է։ Խոստացավ, թե ընտրություններից հետո կվերադառնա ու բոլոր խնդիրների լուծմամբ կզբաղվի։
Շեշտում է՝ ամեն դեպքում Հայաստանը շարունակելու է արտաքին քաղաքականության մեջ դիվերսիֆիկացման և բալանսավորման գիծը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Փաշինյանը՝ խոսել է Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարությունների մասին
«Մենք հեշտությամբ կարող ենք խաղաղությունը փլուզել, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու։ Այնպես որ, եկեք ընտրենք։ Մենք կատարել ենք մեր ընտրությունը»
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Հաջիևի հետ մենք մշտապես կոնտակտի մեջ ենք, ինքն ունի իմ համարը, ես իրենը.Ալեն Սիմոնյան
«Մենք մշտապես ասել ենք, որ խաղաղությանը պետք է խնամքով վերաբերվել, և սա այն դեպքն է, որ դա պետք է ի ցույց դնել»:
Քաղաքականություն16 սեպտեմբերի 2026
Իր խոսքում Բայրամովը չի շեշտել՝ TRIPP-ի վերահսկողություն արտահայտությունը
Նա ասել է․ «Թեև սա համարվում է Հայաստանի տարածք, մուտքն ու ելքը կիրականացվեն Ադրբեջանից»։