ԲՀԿ-ն հերքում է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարության դադարեցման մասին տեղեկությունները
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե շուրջ մեկ շաբաթ է՝ շինարարությունը կանգ է առել, քանի որ արձանի կառուցման համար օգտագործվող տրավերտինը մատակարարող «Մուլտի Սթոուն» ընկերությունը չի գործում

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հերքել է տեղեկությունները, թե Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և միջոցներով կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը դադարեցվել է։
«Հիսուս Քրիստոսի արձանի շինարարական աշխատանքները շարունակվում են բնականոն ընթացքով և չեն կասեցվել»,–NEWS.am-ին ասել է Տոնոյանը։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե շուրջ մեկ շաբաթ է՝ շինարարությունը կանգ է առել, քանի որ արձանի կառուցման համար օգտագործվող տրավերտինը մատակարարող «Մուլտի Սթոուն» ընկերությունը չի գործում՝ քննչական մարմնի կողմից կիրառված սահմանափակումների պատճառով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան
«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»
Քաղաքականություն8 նոյեմբերի 2026
Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն
Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։
Քաղաքականություն4 նոյեմբերի 2026
Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները
ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։