Երկուշաբթի, նոյեմբերի 9
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Քաղաքականություն
18 ապրիլի 2026 • 11:03

Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել

Պատգամավոր Միշել Դը Մագդի կողմից ներկայացված բանաձևը, որը նախապես միաձայն ընդունվել էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ի թիվս այլնի կոչ է անում ապահովել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացումը՝ միջազգային անվտանգության երաշխիքների առկայությամբ։ 

Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից ապրիլի 16-ին միաձայնությամբ ընդունված համապարփակ բանաձևը։ Այս քվեարկությունը կարևոր հանգրվան է Բելգիայի և Հայաստանի միջև մերձեցման ամրապնդման գործում՝ միաժամանակ աջակցություն արտահայտելով Հայաստանի շարունակական ինտեգրմանը Եվրոպական միությանը։

Պատգամավոր Միշել Դը Մագդի կողմից ներկայացված բանաձևը, որը նախապես միաձայն ընդունվել էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ի թիվս այլնի կոչ է անում ապահովել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացումը՝ միջազգային անվտանգության երաշխիքների առկայությամբ։ Ըստ բանաձևի՝ անվտանգ վերադարձը հնարավոր չէ առանց միջազգային գործուն մեխանիզմի։ Բանաձևով նաև պահանջվում է Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ դրանք վերադարձնելով 2021թ․ մայիսի 12-ի դրությամբ զբաղեցրած դիրքերին։ Բացի այդ, բանաձևը անդրադառնում է Բաքվում ներկայումս պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ճակատագրին, ներառյալ Արցախի քաղաքական ղեկավարությանը, որոնց կալանքը շարունակում է մնալ լուրջ մարդասիրական խնդիր։

Արձագանքելով բանաձևի ընդունմանը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է․ «Բելգիայի Ներկայացուցիչների պալատը ևս մեկ անգամ հստակ և սկզբունքային դիրքորոշում է որդեգրել։ Հայաստանի և Բելգիայի միջև կապերի խորացումը դրական քայլ է ապագայի համար, այնուամենայնիվ այն պետք է հիմնված լինի նաև հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության վրա։ Այժմ մենք Բելգիայի կառավարությունից ակնկալում ենք ապահովել, որ այս պահանջները վերածվեն կոնկրետ դիվանագիտական գործողությունների»։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Բելգիայի կառավարությանը և Եվրոպական միությանը կոչ է անում օգտագործել այս բանաձևը որպես հիմք՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և տարածաշրջանում արդար ու կայուն խաղաղություն ապահովելու համար։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն ՌուբինյանՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը եղել ու շարունակում են լինել Հայաստանի անկախության գլխավոր թշնամիները»․ Ռուբեն Ռուբինյան

«Կալուգյան վարձկանները պարտվելու են անկախ Հայաստանին»

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարությունՔաղաքականություն

8 նոյեմբերի 2026

Բաքվի նոր էժանագին քարոզչական հնարքը․ հակահայկական թեզը՝ իբրև հայի հայտարարություն

Ադրբեջանական իշխանամետ շրջանակները շարունակում են իրենց հակահայկական քարոզչությունը՝ առաջ մղելով հերթական վտանգավոր թեզը, թե հարևան պետության մայրաքաղաք Երևանն ադրբեջանական է։

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքներըՔաղաքականություն

4 նոյեմբերի 2026

Միչիգանից ընտրված սենատոր Աբդուլ Էլ-Սայեդը խոստացել է պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքները

ԱՄՆ Սենատի ընտրություններում հաղթած Աբդուլ Էլ-Սայեդը հայտարարել է, որ սատարելու է հայ ժողովրդին՝ պաշտպանելով նրա անվտանգությունը, արժանապատվությունն ու ինքնորոշման իրավունքը։