Բելառուսի Պետական ստանդարտների կոմիտեն արգելել է 8 տարվա հնեցմամբ հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը
Բելառուսական կողմը պարզել է, որ արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքն իր մակնշման մասով» տեխնիկական կանոնակարգերի:

Բելառուսի Պետական ստանդարտների կոմիտեն (Պետստանդարտ) արգելել է 8 տարվա հնեցմամբ հայկական «Երևան 2800» կոնյակի իրացումը, ներմուծումը և շրջանառությունը։
Կոնյակի արտադրողը Հայաստանի Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գործող «ՄԱՊ» ՓԲԸ-ն է։
Բելառուսի Պետստանդարտի վտանգավոր արտադրանքի ռեեստրի համաձայն՝ արտադրանքի վերաբերյալ կարգադրագիրը տրվել է 2026 թվականի օգոստոսի 26-ին, իսկ արգելքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 3-ին։
Բելառուսական կողմը պարզել է, որ արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Սննդամթերքն իր մակնշման մասով» տեխնիկական կանոնակարգերի, ինչպես նաև բելառուսական «Կոնյակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ» ստանդարտի պահանջներին։
Մասնավորապես, լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ արտադրանքում դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիան կազմել է 0,14±0,01 գ/դմ³, մինչդեռ սահմանված նվազագույն ցուցանիշը 0,3 գ/դմ³ է։
Պետստանդարտի տվյալներով՝ արտադրողի մակնշման մեջ հայտարարված անվանումը ոչ հավաստի է բնութագրում սննդամթերքը և թույլ րւ տալիս այն նույնականացնել որպես համապատասխան տեսակի արտադրանք։։
Արտադրանքի նկատմամբ որոշում է կայացվել նաև համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողության դադարեցման, ինչպես նաև արտադրանքը շրջանառությունից դուրս բերելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Նարեկ Նալբանդյանը չի կարողացել ավարտին հասցնել «Հրազդանցեմենտի» ձեռքբերման գործարքը
«Հրազդանցեմենտի»՝ 11,1 մլրդ դրամով ձեռքբերման գործարքը չի կայացել
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
Ապօրինի գույքի բռնագանձումից գոյացած միջոցների տոկոսները կուղղվեն կենսաթոշակներին․ Փաշինյան
Կառավարությունը որոշել է՝ ուր կուղղվեն բռնագանձված ապօրինի գումարների տոկոսները
Էկոնոմիկա28 հոկտեմբերի 2026
TRIPP-ի երկաթգիծը կանցնի խորհրդային տարիներին օգտագործված երկաթգծի տարածքով․ Մհեր Գրիգորյան
Նախատեսվող երթուղու մանրամասները ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը