Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից.Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյանը հերքել է շրջանառվող լուրերը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին հարց է ուղղվել, թե արդյո՞ք այսօր Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանության բռնված կնոջը հրահանգվել է ազատել աշխատանքից: Ավինյանը հերքել է նման լուրերը և պնդել է, որ նման բան բացառվում է:
«Բացառվում է, որ որևէ մարդ իր քաղաքական հայացքների համար ազատվի աշխատանքից: Անկախ ամեն ինչից՝ խոսքը գնում է կնոջ մասին, ով կորցրել է եղբորը: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք պատասխան չենք տալու, բայց նաև չի նշանակում, որ մարդը պետք է հեռացվի աշխատանքից»,- ասել է քաղաքապետը:
Ավինյանը երաշխավորել է, որ նման բան հնարավոր չէ և առաջարկել է այդ առումով լինել անհոգ: Անդրադառնալով շրջանառվող լեքսիկոնին՝ քաղաքապետն ասել է, որ Իշխանության ներկայացուցիչների լեքսիկոնը բավարար չափով կոշտ չէ: Իսկ Ղարաբաղից խոսում են նրանք, որոնք պատերազմի օրերին մաքսիմալ հեռու են եղել Ղարաբաղից:
Ավինյանը հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ինքն անձամբ եղել է Ղարաբաղում: Նաև ասել է, որ իր մեքենայի ուղղությամբ կրակել են, իր արարողակարգի պատասխանատուն վիրավորում է ստացել, վարորդը նույնպես վիրավորվել է, իսկ գրասենյակի ղեկավարը մասնակցել է Շուշիի համար մղվող մարտերին։
Կարդացեք նաև
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության նոր հնարավորությունները
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute-ում
Քաղաքականություն29 հուլիսի 2026
ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից․ Ռուբինյան
ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։
Քաղաքականություն28 հուլիսի 2026
Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
Հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 31-ին: